Արցախի նախագահը կարևորել է HALO Trust-ի գործունեությունը երկրում

Բակո Սահակյանն ընդունել է HALO Trust կազմակերպության գլխավոր տնօրենին
bako-sahakyan (3)

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 16-ին ընդունել է HALO Trust կազմակերպության գլխավոր տնօրեն Ջեյմս Կովանին:

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Բակո Սահակյանը բարձր է գնահատել տարիներ շարունակ HALO Trust կազմակերպության կողմից իրականացվող գործունեությունը՝ այն կարեւոր համարելով մեր ժողովրդի համար:

*

*