Բակո Սահակյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Մարտունիում

...շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման հետ կապված հարցերի շուրջ
bako-sahakyan-martuni2 (1)

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 15-ին այցելել է քաղաք Մարտունի եւ աշխատանքային խորհրդակցություն անցկացրել շրջվարչակազմի ղեկավարության հետ՝ շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման հետ կապված հարցերի շուրջ:

Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, զեկույցներով հանդես են եկել շրջվարչակազմի ղեկավար Մհեր Օհանյանը, վարչակազմի ստորաբաժանումների պատասխանատուներ:

Քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին:

Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները