Բակո Սահակյանն այցելել է «Կարկառ» զբոսաշրջային հանգստյան համալիր

Երկրի ղեկավարը տեղում ծանոթացել է իրականացվող նախապատրաստական աշխատանքներին:
bako-sahakyan-karkar

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 16-ին այցելել է Ստեփանակերտի մոտակայքում գտնվող «Կարկառ» զբոսաշրջային հանգստյան համալիր, տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Երկրի ղեկավարը տեղում ծանոթացել է Արցախում կայանալիք Համահայկական 7-րդ ամառային խաղերի շրջանակներում այնտեղ իրականացվող նախապատրաստական աշխատանքներին:

Նախագահը հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին ճամբարում տարվող աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ՝ կարեւորելով հարմարավետ եւ ժամանակակից զբոսաշրջային ցանցի առկայությունը Արցախում:

*

*