Բակո Սահակյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել ջրամատակարարման խնդիրների շուրջ

Մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք
bako-sahakyan,

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 25-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել Ստեփանակերտում ջրամատակարարման խնդիրների շուրջ: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Մայրաքաղաքի ջրամատակարարման վերականգնման աշխատանքների ընթացքի մասին զեկույցներով հանդես են եկել Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը եւ Ստեփանակերտի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ տնօրեն Մարտիկ Հայրապետյանը:

Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

*

*