Բակո Սահակյանը ՊԲ զորամասերի հրամանատարներ է նշանակել

Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր...
zoramas

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր գնդապետ Սամվել Պողոսյանին ԱՀ պաշտպանության բանակի N 19916 զորամասի հրամանատարի առաջին տեղակալ նշանակելու մասին:

Նախագահի այլ հրամանագրերի համաձայն՝ գնդապետ Արթուր Հարությունյանն ազատվել է ԱՀ պաշտպանության բանակի N 32964 զորամասի հրամանատարի պաշտոնից, գնդապետ Կարեն Շաքարյանը նշանակվել է ԱՀ պաշտպանության բանակի N 32964 զորամասի հրամանատար։

*

*