Բակո Սահակյանը հանդիպել է Թալիշի բնակիչների հետ

Քննարկվել են ապրիլյան պատերազմի հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական մի շարք հարցեր
Bako-handipum

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 25-ին հանդիպել է Թալիշ գյուղի մի խումբ բնակիչների հետ: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ապրիլյան պատերազմի հետևանքով թալիշցիների մոտ առաջացած սոցիալ-տնտեսական մի շարք հարցեր:

Նախագահը նշել է, որ իշխանությունները կանեն հնարավորն այդ խնդիրների լուծման ուղղությամբ և համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին:

Հանդիպմանը մասնակցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

*

*