Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ գյուղատնտեսության նախարարին

Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:
gyuxnax-bako

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 6-ին ընդունել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանին և նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանին:

Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Հանդիպմանը, որին մասնակցել է ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:

*

*