Բակո Սահակյանը մասնակցել է Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման 777-ամյակին նվիրված Սուրբ պատարագին

Միջոցառումներին ներկա էին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ...

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 23-ին Մարտակերտի շրջանի Վանք գյուղում մասնակցել է Գանձասարի վանական համալիրի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման 777-ամյակին նվիրված Սուրբ պատարագին եւ տոնական միջոցառումներին:

Արցախի Հանրապետությունում բարեգործական մի շարք ծրագրերի իրականացման գործում ունեցած ավանդի համար եւ Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման 777-ամյա հոբելյանի կապակցությամբ նախագահ Սահակյանը Արցախի թեմի փոխառաջնորդ Սահակ վարդապետ Շաքարյանին, բարերարներ Վարուժան Բաղրամյանին եւ Արամ Ֆրանկյանին պարգևատրել է «Երախտագիտություն» մեդալով։

Միջոցառումներին ներկա էին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, պաշտոնատար այլ անձինք, ներկայացուցիչներ Հայաստանից եւ Սփյուռքից, հյուրեր արտերկրից:

*

*