Բակո Սահակյանը շնորհավորել է բուժաշխատողներին

«Պետության կողմից նպատակասլաց աշխատանքներ են կատարվում բուժհիմնարկների շենքային պայմանների բարելավման ուղղությամբ»
bako-sahakyan2

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 21-ին շնորհավորական ուղերձ է հղել Բուժաշխատողի օրվա առթիվ:

 «Սիրելի′ բուժաշխատողներ,

Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:

Պետության կողմից նպատակասլաց աշխատանքներ են կատարվում բուժհիմնարկների շենքային պայմանների բարելավման, դրանք նորագույն սարքավորումներով հագեցման, բուժանձնակազմի մասնագիտական պատրաստվածության, առողջապահական ծառայությունների մատչելիության մակարդակի և որակի բարձրացման ուղղությամբ: Նախատեսված է նաև բարձրացնել բուժանձնակազմի աշխատավարձը:  Այդ բոլոր աշխատանքները կկրեն շարունակական բնույթ»,- մասնավորապես ասված է ուղերձում։

*

*