23:36 - 08.06.2016
1969 Դիտում
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 8-ին այցելել է Բելգիայում Հայաստանի Հանրապետության դեսպանատուն, որտեղ հանդիպում է ունեցել արտակարգ եւ լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանի եւ դեսպանության աշխատակիցների հետ:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, արծարծվել են եվրոպական տարբեր կառույցներում հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
Բակո Սահակյանը նշել է, որ այս հարթությունում առկա են կապերի ընդլայնման ու խորացման բավարար հիմքեր՝ հավելելով, որ, համադրելով Հայաստանի, Սփյուռքի եւ Արցախի ջանքերը, հնարավոր է հաջողությամբ իրականացնել ցանկացած առաջադրանք: