Բակո Սահակյանն այցելել է արցախա-ադրբեջանական սահմանագծի արեւելյան հատված

Արցախի Հանրապետության նախագահը հոկտեմբերի 18-ին այցելել է․․․
bako-sahakyan-sahman

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 18-ին այցելել է արցախա-ադրբեջանական սահմանագծի արեւելյան հատված, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին:

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք:

*

*