Բակո Սահակյանը շնորհավորել է Արկադի Տեր-Թադևոսյանի ծննդյան 80-ամյակը

«Անգնահատելի է Ձեր ավանդն Արցախյան ազատամարտում եւ մեր փառավոր հաղթանակների կերտման գործում»:
bako-sahakyan (1)

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 22-ին շնորհավորական ուղերձ է հղել Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանին՝ ծննդյան 80-ամյա հոբելյանի կապակցությամբ։

Ուղերձում ասված է. «Հարգարժա′ն Արկադի Հովհաննեսի, Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ հիշարժան հոբելյանի՝ ծննդյան 80-ամյակի կապակցությամբ։

Արցախում, մայր Հայաստանում եւ սփյուռքում չկա մեկը, ով ծանոթ չլինի ձեր անցած փառավոր ուղուն, ձեր բարձր մարդկային որակներին ու սկզբունքայնությանը:

Անգնահատելի է Ձեր ավանդն Արցախյան ազատամարտում եւ մեր փառավոր հաղթանակների կերտման գործում: Այսօր էլ Դուք շարունակում եք ծառայել հայրենիքին, ակտիվ դերակատարություն ունենալ մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության գործում»:

*

*