Բակո Սահակյանը հանդիպել է Արամ Ա կաթողիկոսի հետ

Նախագահը երախտագիտություն է հայտնել Արամ Առաջինին Արցախին մշտապես սատարելու համար․․․
aram-a-bako-sahakyan

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 21-ին Անթիլիասում հանդիպում է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի և կաթողիկոսության հոգևոր դասի բարձրաստիճան մի խումբ ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը քննարկվել են հայրենիք-սփյուռք, եկեղեցի-հասարակություն փոխհարաբերություններին, Արցախի ներքին ու արտաքին քաղաքականությանը և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող տարբեր հարցեր:

Նախագահը երախտագիտություն է հայտնել Արամ Առաջինին Արցախին մշտապես սատարելու համար՝ կարևորելով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դերը սփյուռքում հայ ազգային ինքնության պահպանման և հայրենիքի հետ կապերի ամրապնդման գործում:

*

*