Բակային ճամբարները շարունակվում են

Այն նախաձեռնել են ՀՅԴ Ավստրալիայի երիտասարդական միության անդամները:

Հարութ Իսկոնեանն առաջին անգամ է Հայաստանում: Նա հեռավոր Ավստրալիայից հայրենիք է եկել՝ պատանիների համար բակային ճամբար կազմակերպելու: Տպավորությունները վառ են, ուրախ է մայր հողում լինելու համար:

Հարութն ու իր 25 ընկերները հուլիսի 2-ից կազմակերպում են պատանիների ճամբարային առօրյան: Մասնակիցները խմբապետերի հետ ամեն օր հանդիպում են ժամը 9-ին՝ սկսելով դրոշի բարձրացման արարողությամբ: Հետո ունկնդրում են դասախոսություններ, նկարում, երգում, մասնակցում անգլերենի դասընթացների: Այսպես մինչեւ ժամը 16:00-ը:

Մանրամասները՝ Թամարա Գասպարյանի տեսանյութում։

*

*