Բաղրամյան պողոտայից բուժհաստատություններ բուժօգնության համար դիմել է 46 քաղաքացի — Երկիր Մեդիա

Բաղրամյան պողոտայից բուժհաստատություններ բուժօգնության համար դիմել է 46 քաղաքացի

Նրանց բոլորի վիճակը կայուն է...
baxramyan-poxota-cuyc11

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ժամը 16։30 դրությամբ Երևանի բուժհաստատություններ բուժօգնության համար դիմել է 46 քաղաքացի, որից 6-ը ոստիկաններ են։ Հիվանդների մի մասը, ստանալով ամբուլատոր բժշկական օգնություն, դուրս է գրվել բուժհաստատությունից:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 18 մարդ:

Կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից տեղեկացնում են, որ նրանց բոլորի վիճակը կայուն է: «Հիվանդները հետազոտման փուլում են: Նրանք, ամենայն հավանականությամբ, վիրահատության չեն ենթարկվի: Հետազոտվելուց հետո դուրս կգրվեն»,-տեղեկացնում են բաժանմունքից:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում է գտնվում նաև  «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը, ով ոտքի բեկորային վնասվածքներ է ստացել: Բուժկենտրոնում է գտնվում նաև երկու ոստիկան:

 

*

*