Նախագահականում մեկնարկել է Ամուլսարի հարցով Նիկոլ Փաշինյանի և Ջերմուկի ներկայացուցիչների հանդիպումը

Բաղրամյան 26-ում Ամուլսարի հանքի շահագործման դեմ ցույց են կազմակերպել մի խումբ քաղաքացիներ
amulsar-boxoq

ՀՀ նախագահական նստավայրում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանդիպումը Ամուլսարի շահագործման հարցով: Հանդիպումը փակ է, բայց տեղեկություններ կան, որ մասնակցում են Ջերմուկի համայնքապետը, ավագանու անդամները, բնապահպան-ակտիվիստները և այլ շահագրգիռ կողմեր:

Բաղրամյան 26-ում Ամուլսարի հանքի շահագործման դեմ ցույց են կազմակերպել մի խումբ քաղաքացիներ, սկսվել է նաև քայլերթ Ազատության հրապարակից դեպի Բաղրամյան 26, ինչպես նաև՝ Ջերմուկից ավտոերթ դեպի Երևան:

 

*

*