Ազգային ժողովը հրավիրում է նշելու Վարդավառը․ միջոցառումը կսկսվի գորգերի լվացման արարողությամբ

Ազգային ժողովից հայտնում են, որ միջոցառումը կսկսվի Բաղրամյան պողոտայում գորգերի լվացման արարողությամբ
gorg-lvacum

Ազգային ժողովը հուլիսի 28-ին հրավիրում է խորհրդարանի այգի` մասնակցելու Վարդավառի առթիվ «իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի նախաձեռնած միջոցառմանը: Ազգային ժողովից հայտնում են, որ միջոցառումը կսկսվի Բաղրամյան պողոտայում գորգերի լվացման արարողությամբ, այնուհետեւ կմեկնարկի Վարդավառը:

Խորհրդարանի այգում ողջ օրվա ընթացքում կցուցադրվեն «Թուֆենկյան գորգ», «Մեգերյան կարպետ» եւ Հայկական գորգի ազգային կենտրոնի ներկայացրած հայկական ձեռագործ գորգերը: Կանցկացվեն գորգագործության վարպետաց դասեր, կլինեն քննարկումներ գորգերի մասին, կխաղան քվեսթ: Միջոցառումը կեզրափակվի «Միքայել Ոսկանյան եւ ընկերներ» երաժշտական խմբի համերգով: Ազգային Ժողովի ֆեյբուքյան պաշտոնական էջում էլ տեղադրվել է հատուկ հայտարարություն, «գորգ գործենք, լվանանք ու զրուցենք» կից գրառմամբ։

0-160

*

*