Ազգային հերոս կհամարվի այն անձը, ով կպարգևատրվի «Հայրենիքի շքանշանով»

Հայաստանի կառավարությունը հետագայում հանդես կգա Սահմանադրության մեջ փոփոխություն իրականացնելու նախաձեռնությամբ
hayreniqi-shqanshan

Հայաստանի կառավարությունը հետագայում հանդես կգա Սահմանադրության մեջ փոփոխություն իրականացնելու նախաձեռնությամբ և կսահմանի  «Ազգային հերոս» բարձրագույն կոչում: Ազգային ժողովում «Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:

«Քանի որ նոր Սահմանադրությամբ ամրագրված է, որ ՀՀ նախագահը պարգևատրում է պետական պարգևներով և պատվավոր կոչումներով և բարձրագույն պարգևն այլևս սահմանված չէ, մենք օրենքի նախագծում ամրագրել ենք, որ ազգային հերոս կհամարվի այն անձը, ով կպարգևատրվի «Հայրենիքի շքանշանով»,- պարզաբանեց Հովհաննիսյանը:

Նա նաև հայտնեց, որ Սահմանադրության այդ հոդվածում փոփոխությունները կարող են իրականացնել առանց հանրաքվեի:

 

*

*