Հայաստանի Ազգային արխիվը եւս պատրաստվում է Առաջին Հանրապետության եւ Մայիսյան հերոսամարտերի 100 ամյակներին — Երկիր Մեդիա

Հայաստանի Ազգային արխիվը եւս պատրաստվում է Առաջին Հանրապետության եւ Մայիսյան հերոսամարտերի 100 ամյակներին

Արխիվը ցուցահանդեսների է պատրաստվել։
amatuni-virabyan

Հայաստանի Ազգային արխիվը եւս պատրաստվում է Հայաստանի Առաջին Հանրապետության եւ մայիսյան հերոսամարտերի 100 ամյակներին: Արխիվը ցուցահանդեսների է պատրաստվել, հրատարակվել են մի շարք աշխատություններ, մյուսներն էլ տպագրության փուլում են:

Արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը տեղեկացրել է, որ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում վաղը «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության հետ ցուցահանդես են բացելու՝ հատուկ պատանիների եւ երիտասարդների համար: Հետագայում նույն ցուցահանդեսը նաեւ Հայաստանի պատմության թանգարանում է լինելու: Մայիսի 26-ին էլ ցուցահանդես եւ գիտաժողով է նախատեսված Ապարանում, մայիսի 28-ին՝ ցուցահանդես կբացվի Ստեփանակերտում: Սակայն մայիսյան հերոսամարտերին վերաբերող փաստաթղթերի առումով Ազգային արխիվն այնքան էլ հարուստ չէ՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի ճակատամարտերի վերաբերյալ հիմնականում մասնակիցների հուշերն են, որոշ փաստաթղթեր կան Ղարաքլիսայի ճակատամարտից:

Ներքաղաքական վերջին իրադարձություններով պայմանավորված՝ մարզերում նախատեսված միջոցառումների մի մասը չեղարկվել են: Արխիվը շարունակում է համալրվել: Վերջերս արխիվացվել են նաեւ երրորդ նախագահի աշխատակազմի մինչեւ ապրիլի 9-ի բոլոր փաստաթղթերը, բացի գաղտնիներից:

*

*