«Ազգ-բանակ-2017» համաժողովը եւ զինտեխնիկայի ցուցադրությունը՝ վաղը

Առանձին հարթակներում եւ տաղավարներում ներկայացված կլինեն սպառազինության եւ ռազմական տեխնիկայի նմուշներ...

Պաշտպանության նախարարությունը՝ կրթության եւ գիտության նախարարության հետ համատեղ, կազմակերպում է «Ազգ-բանակ-2017» համաժողովը՝ նվիրված ռազմակրթական ոլորտի հիմնախնդիրներին:

Համաժողովը կանցկացվի ապրիլի 20-ին Երեւանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Համաժողովի շրջանակում Մարզահամերգային համալիրի տարածքում ապրիլի 21-23-ը կգործի ցուցահանդես, որտեղ կրթական ոլորտի առաջատար հաստատությունները կծանոթացնեն իրենց ուսումնական պայմաններին, արձանագրած հաջողություններին եւ կրթական ծրագրերին:

Առանձին հարթակներում եւ տաղավարներում ներկայացված կլինեն սպառազինության եւ ռազմական տեխնիկայի նմուշներ, ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի արտադրատեսակներ:

Նախատեսված է մրցութային ծրագիր, սահմանված են հատուկ մրցանակներ հաղթողների համար: Կկազմակերպվեն նաեւ հանդիպումներ Արցախյան ազատամարտի վետերանների ու ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների հետ:

Համաժողովը կմեկնարկի ապրիլի 20-ին՝ ժամը 10:00-ին:

Ցուցահանդեսը կգործի ապրիլի 21-ին եւ 22-ին` ժամը 11:00-ից 18:00-ը, եւ ապրիլի 23-ին՝ ժամը 10:00-ից 15:00-ը։

*

*