Երեւանի Ազատամարտիկների 76 հասցեի բնակիչները բողոքում էին

Տեղափոխվում է 7 շենքեր սպասարկող պոմպակայանը:
boghoq

Երեւանի Ազատամարտիկների 76 հասցեի բնակիչներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել: Տեղափոխվում է 7 շենքեր սպասարկող պոմպակայանը:

Բնակիչների խոսքով՝ տարածքի սեփականատեր Վահան Բեգոյանը սեփականաշնորհումն անօրինական է կատարել, եւ իրավունք չունի տեղափոխել պոմպակայանը:

Մինչդեռ Բեգոյանի փաստաբան Սարգիս Ցականյանն էլ հակափաստարկներ է ներկայացրել գործողությունների օրինական լինելը հաստատելու համար:

Տեղում նաեւ ոստիկաններ էին, որոնք խոչընդոտել են բնակիչների բողոքի գործողությունները: Ակցիայի ընթացքում բնակիչների եւ ոստիկանների միջեւ հրմշտոց է տեղի ունեցել:

*

*