Ազատամարտիկ Միքայել Ավագյանը չի մասնակցել վրաց-աբխազական բախումներին

Մերկացվել է ադրբեջանական հերթական սուտը․․․
miqayel-avagyan-ardzan

Ադրբեջանական մամուլում տարածված լուրերը, թե իբր  Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկ  Միքայել Ավագյանը մասնակցել է վրաց-աբխազական բախումներին, չեն համապատասխանում իրականությանը: «Արմենպրես»-ի  հետ զրույցում այս մասին ասաց ազատամարտիկի կինը` Մանուշակ Ավագյանը՝ նշելով, որ Միքայել Ավագյանը վրաց-աբխազական բախումների ժամանակ գտնվում էր Հայաստանում:

Մանուշակ Ավագյանի խոսքով` նման տեղեկատվություն տարածողները  նպատակ ունեն ապամոնտաժել Միքայել Ավագյանի՝ Ախալքալաքի Բուղաշեն գյուղում տեղադրված կիսանդրին, ինչպես նաև սեպ խրել Հայաստանի և Վրաստանի հարաբերություններում:

Փետրվարի 8-ին Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց Վրաստանի ազգությամբ ադրբեջանցի մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույց էին անցկացրել` պահանջելով ապամոնտաժել հունվարի 20-ին Ախալքալաքի Բուղաշեն գյուղում վերաբացված՝ արցախյան ազատամարտիկ Միքայել Ավագյանի կիսանդրին:
Վրաստանում գործող մի շարք հայկական հասարակական կազմակերպություններ քննադատել են  Թբիլիսիում ադրբեջանցիների անցկացրած բողոքի ակցիայի կազմակերպումը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները