Կապիտան Արա Հարությունյանն այսօր կդառնար 50 տարեկան

Նրա ղեկավարությամբ են ազատագրվել Հադրութի շրջանի մի շարք գյուղեր:

Արցախյան պատերազմի մասնակից, ազատամարտիկ Արա Հարությունյանը փետրվարի 2-ին կդառնար 50 տարեկան: 1989 թ-ին 21-ամյա Արան, ուսումը կիսատ թողնելով, անդամագրվել է Լեռնային Ղարաբաղի սահմանների պաշտպանական գործողություններին:

Նրա ղեկավարությամբ են ազատագրվել Հադրութի շրջանի մի շարք գյուղեր: 25 տարեկանում կապիտան Արա Հարությունյանն ընկել է Հադրութի շրջանի Կավաքասար բարձունքի պաշտպանության ժամանակ: Արայի 50-ամյակը նշել են իր հարազատ Ակնալիճ գյուղում:

Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում։

*

*