Քաղաքացուն այլընտրանքային աշխատանքային ծառայության ուղարկելու լիազորություն վերապահվում է մի քանի նախարարների

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ...
davit-tonoyan-zohrap-mnacakanyan

Կառավարությունն ընդունեց համապատասխան որոշում, որով սահմանվում է քաղաքացուն այլընտրանքային ծառայության ուղարկելու որոշում կայացնելու լիազորություն ունեցող պետական կառավարման մարմիններ և այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի ներքին գործավարությունն իրականացնելու լիազորություն ունեցող պետական կառավարման մարմին:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ որոշման նախագծով նախատեսվում է այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի կողմից քաղաքացուն այլընտրանքային աշխատանքային ծառայության ուղարկելու եզրակացության հիման վրա որոշում կայացնելու լիազորություն վերապահել տարածքային կառավարման և զարգացման, աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության նախարարներին, իսկ քաղաքացու դիմումը մերժելու եզրակացության հիման վրա որոշում կայացնելու լիազորությունը վերապահել արդարադատության նախարարին, ինչպես նաև այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի ներքին գործավարության իրականացումը վերապահել տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը:

*

*