Նոր այգի Ավանում՝ ավտոտնակների փոխարեն

Երևանի Ավան վարչական շրջանի Թումանյան թաղամասում շահագործման է հանձնվել նոր հանգստի գոտի:
aygi-avan

Երևանի Ավան վարչական շրջանի Թումանյան թաղամասում շահագործման է հանձնվել նոր հանգստի գոտի: Այգու բացման հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Բազմաբնակարան 15 շենքերի միջանկյալ հատվածում գտնվող շուրջ 5000 քմ տարածքն ամբողջությամբ բարեկարգվել է: Այսօր այն հանրային տարածք է և հանձնվում է հանգստի գոտու հարևանությամբ ապրող շուրջ 2000 բնակիչների տնօրինմանը:

Այգին կառուցվել է վարչական շրջանի տնտեսումների հաշվին: Ծրագրի արժեքը շուրջ 15 մլն դրամ է:

*

*