Այգեստանցի «Պարտիզան»-ը երազում է իր տան գլխին ծածանել նաեւ Արցախի դրոշը

Դաշնակցության զինանշանով բաճկոն հագած մարդու նկարը շատերը հանդիպած կլինեն սոցցանցերում:

Դաշնակցության զինանշանով բաճկոն հագած մարդու նկարը շատերը հանդիպած կլինեն սոցիալական ցանցերում: Արցախի Այգեստան համայնք մտնողներն էլ, հավանաբար, նկատած կլինեն գյուղի գլխին ծածանվող նույն դրոշը: Սական, քչերը գիտեն զինանշանով բաճկոն կրող եւ դրոշի «տեր»՝ այգեստանցի Էդուարդ Ավագիմյանին:

Այգեստանի քարքարոտ ճանապարհը տանում է գյուղի ամենավերեւի տունը: «Պարտիզան»-ի տունը գտնելը դժվար չէ: Անգամ հարցնելու կարիք չկա: Հեռվում ծածանվող կարմիր դրոշն ուղենիշ է: Կուսակցական ընկերներն ասում են, որ նա միակ դաշնակցականն է, ում տան գլխին Դաշնակցության դրոշ է ծածանվում: Էդուարդ պապիկը ափսոսանքով է նշում, որ համապատասխան մարմինները չեն թույլատրում Արցախի պետական դրոշը բարձրացնել տան գլխին: Ուզում է՝ երկու դրոշներն իրար կողքի տեսնել:

1951 թվականին ծնված Էդուարդ Ավագիմյանը Ղզստանում ծառայությունն ավարտելուն պես վերադառնում է հայրենի գյուղ՝ Այգեստան: Սակայն, կարճ ժամանակ անց, ստիպված է լինում արտագնա աշխատանքի մեկնել Միջին Ասիա, այնտեղից էլ՝ Ուկրաինա: Պատրաստվում էր ուղեւորվել Տունդրա, երբ թերթերից մեկում կարդաց Ղարաբաղյան պատերազմի սկսվելու լուրը: Մտածելու կարիք չկար: Մի քանի օր անց Ղարաբաղում էր:

Մանրամասները՝ տեսանյությում

*

*