Աղջիկների միջազգային օրն է

Օրը հռչակել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը՝ ի նշան աղջիկների իրավունքների ու նրանց խնդիրների ճանաչման։
aghjik

Հոկտեմբերի 11-ին աշխարհում նշվում է Աղջիկների միջազգային օրը։ Այն հռչակել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը՝ ի նշան աղջիկների իրավունքների ու նրանց խնդիրների ճանաչման։

Առաջին անգամ Աղջիկների միջազգային օրը նշվել է 2012 թ․ ու նվիրված է եղել աշխարհի շատ երկրների համար խիստ մտահոգիչ խնդրին՝ վաղ ամուսնություններին։ Վիճակագրությունը վկայում է, որ աշխարհում 20-24 տարեկան գրեթե յուրաքանչյուր երրորդ կինը առաջին անգամ ամուսնացել է մինչեւ 18 տարեկան դառնալը։ Նրանց մեկ երրորդն էլ ամուսնացել է մինչ 15 տարեկանը։

ՄԱԿ-ի տվյալներով, աշխարհում յուրաքանչյուր երրորդ աղջիկը, այսինքն` 75 միլիոնը, զրկված է կրթություն ստանալու հնարավորությունից, նրանցից 39 միլիոնը 11-ից 15 տարեկան է:

*

*