Այսօր տեղ կհասնի աղբարկղերի առաջին խմբաքանակը՝ շուրջ 400 հատ․ Երեւանի քաղաքապետի խոսնակ

«Ձեռք բերած 2 աղբատար մեքենան արդեն տեղում են»
axbatar-meqena

Երևանի քաղաքապետարանի ձեռք բերած 2 աղբատար մեքենան արդեն տեղում են և շաբաթվա ընթացքում նրանք կսկսեն աշխատել: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Առաջիկայում սպասվում են նոր աղբատար մեքենաներ: Այսօր՝ հուլիսի 23-ին, տեղ կհասնի նաև աղբարկղերի առաջին խմբաքանակը՝ շուրջ 400 հատ։ Աղբի խնդիրը աստիճանաբար կմեղմվի։ Համաքաղաքացիներին կրկին խնդրում ենք ըմբռնումով մոտենալ աղբահանության օպերատորի անհամարժեք վարքագծի պատճառով ստեղծված վիճակի համար և զինվել համբերությամբ»,- նշել է Կարապետյանը։

*

*