Ավտոներկրողները դարձյալ հանդիպում են պահանջում վարչապետի հետ

Ավտոներկրողները բողոքում են նաեւ, որ մեքենայի նվիրատվությունը եւս հարկվելու է
karavarutyun-boxoq

Ավտոներկրողներն այսօր կրկին հավաքվել են կառավարության շենքի դիմաց եւ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել պետեկամուտների կոմիտեի սահմանած կարգավորումների դեմ, ըստ որոնց՝ մեքենա մաքսազերծելիս հսկիչ գներ են կիրառվում:

Հիշեցնենք, որ ՊԵԿ-ի նախագահը նախօրեին՝ ասուլիսի ժամանակ, տեղեկացրել էր, որ «ինվոյսով» եւս հնարավոր է մաքսազերծում իրականացնել:

Ավտոներկրողները բողոքում են նաեւ, որ մեքենայի նվիրատվությունը եւս հարկվելու է, մինչդեռ նախկինում իրենք ներկրվող մեքենաների մի մասը որպես նվիրատվություն էին ձեւակերպում:

Թեեւ ՊԵԿ-ից վստահեցնում են, որ 1 մեքենայի մաքսազերծման գինը նվազել է, բայց ակցիայի մասնակիցները հակառակն են պնդում: Նրանք պահանջում են հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ, որ անձամբ ներկայացնեն իրենց հուզող հարցերը:

 

 

*

*