Անբարեխիղճ ճանշինները խիստ նախազգուշացվել են

Նախարար Վահան Մարտիրոսյանը հանձնարարեց խրախուսել բոլոր այն ճանապարհաշինական ընկերություններին, որոնք բարեխղճորեն են կատարում...
transporti-nakhararutyun

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում հունվարի 31-ին տեղի ունեցած գործակարգավարական խորհրդակցության  ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկվեցին նաև ավտոճանապարհների իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով  նախարարի վերջին  շրջայցի արդյունքները։ Այս մասին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

Նախարար Վահան Մարտիրոսյանը հանձնարարեց խրախուսել բոլոր այն ճանապարհաշինական ընկերություններին, որոնք բարեխղճորեն են  կատարում  իրենց աշխատանքը։ Միևնույն ժամանակ խստագույնս կնախազգուշացվեն ավտոճանապարհների ձմեռային շահագործման և պահպանության գործում թերացած ճանապարհաշինական ընկերությունները, իսկ իրավիճակը չշտկելու դեպքում նրանց հետ պայմանագրերը կդադարեցվեն։

*

*