Դիլիջան – Վանաձոր ճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ որոշ ավտոճանապարհներին մառախուղ է:
merkasaruyc,-patahar

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  հունվարի  10-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արարատի, Բաղրամյանի,  Եղվարդի և Աշտարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է,  տեսանելիությունը՝ 30-50 մ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Դիլիջան – Վանաձոր ճանապարհին  և Վարդենյաց  լեռնանցքում  տեղ- տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով,  ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ  միջպետական և  հանրապետական  նշանակության  բոլոր ճանապարհները  բաց են:

*

*