Վանաձոր-Գոգավան ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է
avtojanaparh

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին ժամը 23:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Մ-3 ավտոճանապարհի Վանաձոր-Գոգավան հատվածը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար:

Դժվարանցանելի է Մ-8 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածը: Ապարան-Ծիլքար և Թալին-Լանջիկ ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:

Շիրակի, Լոռու, Սյունիքի, Կոտայքի մարզերում, Տավուշի մարզի Դիլիջան, Գեղարքունիքի մարզի Գավառ, Սևան, Ճամբարակ քաղաքներում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան քաղաքներում, Դիլիջանի ոլորաններում և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղում է ձյուն:

Կոտայքի մարզի Եղվարդ և Աբովյան քաղաքներում առկա է մառախուղ:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների և 30-ից ավելի նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար:

*

*