Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում

Ավտոճանապարհներին շուրջօրյա կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
dzyun

ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Աշտարակի, Արտաշավանի, Չարենցավանի, Սևանի, Հրազդանի, Մարալիկի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Վայքի, Ջերմուկի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններին ձյուն է տեղում:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին շուրջօրյա կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

*

*