Հալբյան փողոցի Էստոնական-Արզումանյան խաչմերուկների հատվածը փակ կլինի

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ անորոշ ժամանակով կսահմանափակվի Հալաբյան փողոցի...
yerevan-qaxakapetaran

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ անորոշ ժամանակով կսահմանափակվի Հալաբյան փողոցի Էստոնական փողոցից մինչև Արզումանյան փողոց ընկած միջանկյալ հատվածի երկկողմանի երթևեկը:

Երևանի քաղաքապետարանի հայտարարության մեջ ասվում է.

«Հարգելի համաքաղաքացիներ,

ապրիլի 26-ին վաղ առավոտից անորոշ ժամանակով ամբողջությամբ կսահմանափակվի մայրաքաղաքի Հալաբյան փողոցի Էստոնական փողոցից մինչև Արզումանյան փողոց ընկած միջանկյալ հատվածի երկկողմանի երթևեկը: Մինչ վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկի լիարժեք վերականգնումը, հասարակական տրանսպորտի աշխատանքները կկազմակերպվեն Արզումանյան, Շինարարների և Էստոնական փողոցներով»:

*

*