Օգոստոսի 29-ից կդադարեցվի 34 համարի ավտոբուսի երթևեկը

Ներքաղաքային ավտոբուսի գործունեությունը կասեցվել է դատարանի վճռի համաձայն։
meqena

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունը տեղեկացնում է, որ, ներքաղաքային ավտոբուսային թիվ 34 երթուղին սպասարկող «Կարեն 96» ընկերության գործունեությունը կասեցնելու մասին դատարանի վճռով պայմանավորված, օգոստոսի 29-ից դադարեցվում է նշված երթուղու շահագործումը:

«Հաշվի առնելով, որ նշված երթուղու ուղեգծում գտնվող Բաբայան փողոցից մինչև Հր. Քոչար փողոցն ընկած հատվածի սպասարկումն ապահովվել է միայն վերոնշյալ երթուղու միջոցով, որոշվել է միկրոավտոբուսային թիվ 65 երթուղու ուղեգծում ներառել նաև տվյալ հատվածի սպասարկումը»,- հայտնում է քաղաքապետարանը:

*

*