Ավշար գյուղի դպրոցի տնօրենն ազատման դիմում չի գրել․ պարզաբանում

Արարատի մարզպետարանը հայտարարություն է տարածել
avshar-dproc

Արարատի մարզպետարանը հայտարարություն է տարածել՝ կապված մարզի Ավշար գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած իրադարձությունների մասին մամուլում հրապարակված տեղեկությունների հետ: Հայտարարության մեջ նշվում է, որ դպրոցի տնօրենի՝ ազատման դիմում գրելու մասին  տեղեկությունը իրականության չի համապատասխանում:

«Մամուլում երեկվանից մեծ աղմուկ է բարձրացրել Արարատի մարզի Ավշար գյուղի միջնակարգ դպրոցում ընթացող դասադուլն ու գործադուլը։ Հաշվի առնելով թեմայի մեծ հնչեղությունը՝ տեղեկացնում ենք, որ Ավշարի միջնակարգ դպրոցի տնօրեն Հերմինե Անդրեասյանն ազատման դիմում չի գրել, նա տնօրենի պաշտոնում ընտրվել է օրենքին համապատասխան:  Դպրոցի կառավարման խորհրդի 8 անդամներից նրա օգտին են քվեարկել 7-ը, մեկ անձ եղել է ձեռնպահ։ Հերմինե Անդրեասյանը կշարունակի պաշտոնավարել։ Աշխատանքից չի ազատվել նաև դպրոցի փոխտնօրեն Գայանե Մարտիրոսյանը։ Նա նույնպես կշարունակի պաշտոնավարել»,- մասնավորապես ասված է հայտարարության մեջ։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները