Ավշարի դպրոցում շարունակվում է դասադուլն ու գործադուլը

Տնօրենը 4 օր բացակայությունից հետո ոստիկանների ուղեկցությամբ ներկայացել էր աշխատանքի:

Արարատի մարզի Ավշար գյուղի դպրոցում շուրջ մեկ շաբաթ է՝ շարունակվում է դասադուլն ու գործադուլը: Աշակերտները եւ ուսուցիչները պահանջում են նորընտիր տնօրեն Հերմինե Անդրեասյանի հրաժարականը, ով 4 օր բացակայությունից հետո, ոստիկանների ուղեկցությամբ ներկայացել էր աշխատանքի:

Ժամեր շարունակ տնօրենի աշխատասենյակում խորհրդակցություն էր մարզպետարանի կրթության բաժնի աշխատակիցների հետ, ապա ներս հրավիրեցին ծնողներին։

Մանրամասները՝ Աննա Ավետիսյանի տեսանյութում։

*

*