«Ավրորա»-ի հերոսը հանդիպել է հայ ուսանողների հետ

Մրցանակը ծառայեցնելու է իր ժողովրդի կրթելուն, որովհետեւ համոզված է, որ առանց կրթության ուղղակի ոչնչանալու են:
avrora-cho-la-au

Քրիստոնյա ժողովուրդը հերոս է ընտրել մահմեդականի, նա էլ իր հերթին կաթոլիկ կազմակերպությանն է նվիրաբերում իր մրցանակը՝ Մյանմայի փախստականներին բուժօգնություն տրամադրելու համար: Սա մարդասիրության վառ ապացույցն է, այն, ինչն ընկած է «Ավրորայի» մրցանակաբաշխության հիմքում:

Մրցանակի այս տարվա դափնեկիրը՝ Չո Լա Աուն, հանդիպել է հայ ուսանողների հետ, պատմել իր ժողովրդի ճակատագրի եւ իր գործունեության մասին: Մյանմայի ռոհինջաների իրավունքների համար պայքարող իրավապաշտպանը բազմիցս ձերբակալվել է, 10-ը տարուց ավելի անցկացրել բանտում: «Ավրորա»-ի հերոսը պատմել է, թե ինչպես են մտել իրենց գյուղը, այրել տները, ոչնչացրել իր գրադարանը, իրեն մեղադրել «Ալքաիդայի» հետ կապի համար եւ ձերբակալել:

Մրցանակը ծառայեցնելու է իր ժողովրդի կրթելուն, որովհետեւ համոզված է, որ առանց կրթության ուղղակի ոչնչանալու են:

 

*

*