Ավետիսյանների սպանությունից 4 տարի է անցել

Դատարանը Վալերի Պերմյակովին մեղավոր է ճանաչել․․․
avetisyanner-spanutyun

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունից 4 տարի է անցել։

Այն տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում: Նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո նույնպես մահացել:

Սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովը հայտնաբերվել էր ռուսաստանցի սահմանապահների կողմից՝ «Բայանդուր» ուղեկալի տարածքում։

2015թ․ օգոստոսի 12-ին 5-րդ կայազորային դատարանի Գյումրիում կայացած արտագնա նիստում Վալերի Պերմյակովը խիստ ռեժիմի ուղղիչ գաղությում 10 տարվա ազատազրկման է դատապարտվել դասալքության համար։ 2016թ․ օգոստոսի 23-ին Շիրակի մարզի դատարանը Վալերի Պերմյակովին մեղավոր է ճանաչել մեղադրանքի բոլոր՝ Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության, ավազակային հարձակման, սահմանն անօրինական անցնելու կետերով։

 

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները