Երեւանի Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավար է նշանակվել

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ...
avet-poxosyan

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Ավետ Պողոսյանը:

Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Պողոսյանը մինչ այս զբաղեցրել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդականի պաշտոնը: Կարապետյանը նաեւ նշել է, որ Պողոսյանն անկուսակցական է:

Մինչդեռ Ավետ Պողոսյանը 2012 թվականին Հայ ազգային կոնգրեսի ցուցակով առաջադրվել էր որպես պատգամավորի թեկնածու: Այս պահին էլ ՀԱԿ-ի պաշտոնական կայք-էջում վերջինի անունը նշված է որպես կուսակցության վարչության անդամ:

Հիշեցնենք, որ Ավետ Պողոսյանը փոխարինելու է Վիկտոր Մնացականյանին, որը հրաժարականի դիմում էր գրել հոկտեմբերի 24-ին:

*

*