Այսօր կմատուցվի Սուրբ Հարության Ճրագալույցի Ս. Պատարագ

Ավագ շաբաթ օրը քրիստոնյաները նշում են Հիսուսի կողմից դժոխքի ավերումը և արդար հոգիների ազատումը:
zatik-chragaluyc-patarag

Այսօր՝ մարտի 31-ին, բոլոր եկեղեցիներում կմատուցվի Սուրբ Հարության Ճրագալույցի Ս. Պատարագ:

Ավագ շաբաթ օրը քրիստոնյաները նշում են Հիսուսի կողմից դժոխքի ավերումը և արդար հոգիների ազատումը: Թեև Քրիստոսի թաղման հիշատակի օրն Ավագ շաբաթն է, սակայն թաղման գլխավոր արարողակարգը կատարվում է Ավագ ուրբաթ երեկոյան:

Ըստ Եկեղեցական կարգի՝ երեկոյան ժամերգությունից հետո սկսվում է նոր օր: Երեկոյան մատուցվում է Ճրագալույցի Սբ. Պատարագ, որի ավարտին ազդարարվում է Փրկչի հրաշափառ Հարության ավետիսը. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց, օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի»: Այս ավետիսով ավարտվում է Մեծ Պահքը:

*

*