12-րդ դասարանի երկրորդ կիսամյակում աշակերտներն ուսումնասիրելու են առնվազն 3 առարկա՝ իրենց ընտրությամբ

Նոր` 2016-2017 ուսումնական տարվանից ավագ դպրոցների ավարտական դասարանների աշակերտներին սպասվում են որոշակի փոփոխություններ:
levon-mkrtchyan

Նոր` 2016-2017 ուսումնական տարվանից ավագ դպրոցների ավարտական դասարանների աշակերտներին սպասվում են որոշակի փոփոխություններ: Այս մասին գրում էarmtimes.com-ը: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, ամիսներ առաջ այդ պաշտոնում նշանակվելուց հետո, խոսել էր նշված կրթական աստիճանում առկա մի շարք թերությունների ու վերանայումների անհրաժեշտության մասին: Նա մասնավորապես եկել էր այն եզրահանգման, որ ավագ դպրոցում ուսումնառության երկու տարիները, ըստ էության, անարդյունավետ են օգտագործվում:

Այժմ ահա համապատասխան փոփոխություններով արձանագրվել է, որ հանրակրթական դպրոցի ավարտական` 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակում աշակերտներն ուսումնասիրելու են շատ փոքր թվով առարկաներ` իրենց ընտրությամբ:

«12-րդ դասարանի վերաբերյալ փոփոխություններ ենք արձանագրել: Ըստ այդ փոփոխությունների` այն աշակերտները, որոնք հոսքային ուսուցումով են աշխատում, կարող են ընտրել առնվազն երեք ցանկացած առարկա, եւ այդ կիսամյակի ընթացքում դպրոցում կկազմակերպվի այդ առարկաների կրկնողությունը, որպեսզի լուծենք ավագ դպրոցի շրջանավարտների բուհ ընդունվելու խնդիրը»,- մեր զրույցում ասաց ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:

Այսինքն` ավարտական դասարանի սովորողները, որոնք, որպես կանոն, արդեն ընտրած են լինում իրենց ապագա մասնագիտությունը ու հետեւաբար իմանում են նաեւ, թե բուհ ընդունվելու համար ինչ առարկաներից են քննություն հանձնելու, հնարավորություն կստանան այդ առարկաները կրկնել կամ վերայուրացնել հենց ուսումնական հաստատությունում:

Նախարարությունում քննարկվում է նաեւ ավագ դպրոցի ավարտական քննությունների թիվը կրճատելու հարցը: Վերջնական որոշում կլինի մոտ ապագայում, եւ ամենայն հավանականությամբ շրջանավարտները քննություն կհանձնեն 6-ի փոխարեն 3 առարկայից: Վերոնշյալից բացի, Լեւոն Մկրտչյանն իրագործել է ի սկզբանե խոստացված եւս մի փոփոխություն` կապված դպրոցի տնօրենի հավաստագրման հետ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

*

*