Նոր կենտրոն՝ աուտիզմ ունեցող երեխաների համար

«Երեւան, իմ սեր» հիմնադրամը եւ Ճապոնիայի դեսպանութունը հուշագրով սկիզբ դրեցին նոր ծրագրի իրականացմանը:
chaponia-despan

«Երեւան, իմ սեր» հիմնադրամը եւ Ճապոնիայի դեսպանութունը հուշագրով սկիզբ դրեցին նոր ծրագրի իրականացմանը: Հիմնադրամի ղեկավար Արշակ Կարապետյանն ու Ճապոնիայի դեսպանը ստորագրեցին հուշագիր, որով Ճապոնիայի կառավարության եւ դեսպանության 46.000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհով «Լուսէ» մանկական վերականգնողական կենտրոնն ունենալու է մասնագիտացված զգայական ինտեգրացիոն թերապիայի սենյակ, որն իր տեխնիկական հագեցվածությամբ եւ հնարավորություններով առաջինն է լինելու Հայաստանում եւ ապահովելու է աուտիզմ ունեցող երեխաների մոտ զգայական իմպուլսների մշակումը:

Հուշագրի ստորագրության արարողությանը մասնակցում էին երեխաներ, ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանն ու Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Նախարարն ու նախագահի տիկինը երեխաների հետ մասնակցեցին Սուրբ Ծննդյան տոնածառի զարդարմանը։

*

*