Ատոմակայանը հունիսի 1-ից կդադարեցնի աշխատանքը

Մեկնարկելու են լայնամասշտաբ վերակառուցման աշխատանքներ:
atomakayan-aek-enrgablok

Հունիսի 1-ից Մեծամորի ատոմակայանի աշխատանքը դադարեցվելու է, մեկնարկելու են լայնամասշտաբ վերակառուցման աշխատանքներ: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը։

«Բոլոր հատուկ ու անհրաժեշտ սարքավորումները ներկրված են եւ արդեն ատոմակայանի տարածքում են։ Մայիսի 31-ի գիշերը ատոմակայանի աշխատանքը կդադարեցվի, և հունիսի 1-ից արդեն կսկսվի վերակառուցումը», -նշեց Գրիգորյանը՝ հավելելով, որ ատոմակայանի աշխատանքի դադարեցումը չի ազդի Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի վրա։

Աշխատանքների առաջին փուլը կավարտվի օգոստոսի 1-ին։ Վերանորոգումից հետո Մեծամորի ատոմակայանը կգործարկվի մինչև 2028 թվականը։

Պատրաստեց՝

Վանուհի Ավագյանը

*

*