Այսօր Հայաստանում նշվում է աստղագիտության օրը

Օրվա առթիվ ժամը 18:00-ից մինչև 21:00 մուտքը Վ. Համբարձումյանի տուն-թանգարան կլինի անվճար:
byurakan

Սեպտեմբերի 18-ը հայ մեծանուն գիտնական Վ. Համբարձումյանի ծննդյան օրն է։ Հայաստանի կառավարության որոշման համաձայն՝ 2009թ-ից ի վեր Հայաստանում նշվում է նաև որպես աստղագիտության օր:

Բյուրականի աստղադիտարանում օրը լինելու է տոնական. վաղ առավոտյան անցկացվելու են արդեն ավանդույթ դարձած համբարձումյանական ընթերցումները, իսկ երեկոյան բաց երկնքի տակ՝ «Վ. Համբարձումյանը և աստղագիտության զարգացումը Հայաստանում» թեմայով հանրային դասախոսություն:

Աստղադիտարանից հայտնում են, որ  կարող եք՝

— այցելել Վ.Համբարձումյանի տուն-թանգարան

Օրվա առթիվ ժամը 18:00-ից մինչև 21:00 մուտքը Վ. Համբարձումյանի տուն-թանգարան կլինի անվճար:

-18:30 մասնակցել «Վ. Համբարձումյան: Աստղագիտության զարգացումը Հայաստանում» թեմայով բացօթյա դասախոսության: Դասախոսությունը կվարի Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը: Տևողությունը 1,5 ժամ:

— մասնակցել գիշերային դիտումների՝
դպրոցականներ՝ 500 դրամ
ՀՀ այլ քաղաքացիներ՝ 1500 դրամ
արտերկրացիներ՝ 3000 դրամ

*

*