«Աստանա Էքսպո 2017»-ի շրջանակում նշվել է Հայաստանի օրը

Հայաստանը ցուցահանդեսին ներկայացել է նաև որպես գրավիչ զբոսաշրջային ուղղություն:
astana-expo

«Աստանա Էքսպո-2017» միջազգային ցուցահանդեսում օգոստոսի 16-ը նշվել է որպես Հայաստանի օր: Ցուցահանդեսում Հայաստանի օրվան նվիրված միջոցառումները լայնորեն լուսաբանվել են նաև ղազախական լրատվամիջոցներում:

24 Хабар հեռուստաընկերությունն իր ռեպորտաժում շեշտադրել է այն հանգամանքը, որ Հայաստանն իրենց երկրի՝ Ղազախստանի նման ակտիվորեն ներգրավված է այլընտրանքային էներգետիկայի հնարավորությունների ուսումնասիրման ու կիրառման գործում: Այս առումով, որպես առավել հեռանկարային ուղղություններ, դիտվում են արևային էներգետիկան, հիդրոէներգետիկան և գեոթերմալ էներգետիկան:

Հայաստանը ցուցահանդեսին ներկայացել է նաև որպես գրավիչ զբոսաշրջային ուղղություն: Ներկայացված են եղել Հայաստանի մասին պատմող գովազդային տեսահոլովակ ու զբոսաշրջիկների համար անհրաժեշտ տեղեկություններ: Հայաստանի ներկայացուցիչները հանդես են եկել նաև համերգով:

Աստանայի ցուցահանդեսը մեկնարկել է հունիսի 10-ին և կտևի մինչև սեպտեմբերի 10-ը: Մասնակցում են 115 պետություններ և 18 միջազգային կազմակերպություններ:

*

*