Աշտարակ-Թալին ճանապարհի շինարարության ընթացքից վարչապետը դժգոհել է, փոխնախարարը՝ պարզաբանել

«Խոսակցություններ կան՝ չգիտեմ հիմնավո՞ր են, անհի՞մն են, որ ինչ-որ ֆինանսավորման խնդիրներ են»,- հարցրել է Հովիկ Աբրահամյանը։
ashtarak-talin

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը դժգոհ է Աշտարակ-Թալին ճանապարհի շինարարության ընթացքից: Տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյան էլ, թե գրաֆիկի առումով վերահսկողություն է իրականացվում եւ առկա է աշխատանքների կատարման հստակ ժամանակացույց եւ դեռեւս ահազնագեր չկան:

«Ահազանգ չէ՞ իմ ասածը Ձեզ համար: Խոսակցություններ կան՝ չգիտեմ հիմնավո՞ր են, անհի՞մն են, որ ինչ-որ ֆինանսավորման խնդիրներ են: Այդ իսպանական ընկերությունն է, չէ՞: Չարիք է դա այս գործի մեջ: Ե՞վ Արարատի ճանապարհն է մինչեւ այսօր անորակ, եւ այս խնդիրն է: Ի՞նչ է կատարվում, ինչ-որ պրոբլեմ կա այս ընկերության եւ չգիտեմ՝ ում հետ»,- հարցրեց Հովիկ Աբրահամյանը։

Փոխնախարարը պարզաբանեց, որ «Տրանշ 1»-ի շինարարական աշխատանքներում որոշակի շեղումներ են հայտնաբերել, ինչի պատճառով էլ ճանապարհի շինարություն իրականցնող «Կորսան» ընկերությունը տուգանվել է: Իսկ ինչ վերաբերում է ընկերության մատուցած ծառայություններից հրաժարվելուն, ապա ըստ փոխնախարարի, որեւէ պատճառ չկա:

«Ամեն դեպքում մեր հարաբերություններն ընկերության հետ սահմանափակվում են պայմանագրով եւ մենք առաջ ենք շարժվում պայմանագրին համապատասխա»,- ասաց փոխնախարարը։

 

*

*