Երթևեկության փոփոխություն՝ Աշտարակ-Թալին ճանապարհահատվածում

Աշտարակ-Թալին ճանապարհի 51,500-56,500 կմ հատվածում...
ashtarak-talin-chanaparh2

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» «Տրանշ 2-ի» Աշտարակ-Թալին ճանապարհի 51,500-56,500 կմ հատվածում փետրվարի 14-ից կկատարվի երթևեկության փոփոխություն։

Աջակողմյան երթևեկելի գոտու ասֆալտե ծածկույթով ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների պատճառով ճանապարհի այդ հատվածը ժամանակավորապես կփակվի։
Տրանսպորտային միջոցների երթևեկը նշված հատվածում կկազմակերպվի ձախակողմյան երթևեկելի գոտու արդեն վերակառուցված բետոնապատ ճանապարհով։
«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» «Տրանշ 2-ի» շինարարությունն իրականացնում է իսպանական «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա» ընկերությունը: Կառավարման խորհրդատուն և շինարարության տեխնիկական վերահսկողությունն իրականացնող կազմակերպությունը ֆրանսիական «Սաֆեժ» և իսպանական «Էպտիսա» ընկերությունների համատեղ ձեռնարկությունն է:

*

*