Աշոցքում գիշերն օդի ջերմաստիճանը հասել է -25-ի

Օդի ջերմաստիճանը 23-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
eghanak-jermastichan-curt

Գիշերն օդի ջերմաստիճանն Աշոցքում հասել է -25, Տաշիրում (Կալինինո) -24, Երևանում մինչև -7 աստիճան ցրտի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանական կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

ԱԻՆ-ի պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ հանրապետության տարածքում` նոյեմբերի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 23-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: Երևանում եւս սպասվում է առանց տեղումների եղանակ:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները