Երկրաշարժից հետո Աշոցքի դպրոցում որոշվել է երկու օր դասապրոցեսը դադարեցնել

Հիմնական ցնցումները եղել են Նալբանդ-Վանաձոր հատվածում, օջախը կրկին համարվում է Սպիտակ քաղաքը
ashocq-marzpetaran

Սեպտեմբերի 10-ին երեկոյան տեղի ունեցած երկրաշարժից հետո Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն արտակարգ խորհրդակցություն էր հրավիրել մարզի ԱԻՆ և ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ: Նախնական տվյալների համաձայն` մարզում երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չէին արձանագրվել, չէին արձանագրվել նաև փոքր և միջին ծավալների վնասներ: Այս մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանից։

Այսօր Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն անցկացրեց խորհրդակցություն մարզպետարանի քաղաքաշինության, կրթության, տարածքային վարչությունների պետերի մասնակցությամբ: Մարզպետը ներկայացրեց երկրաշարժի օջախի և ցնցումների վերաբերյալ տեղեկատվություն:

Հիմնական ցնցումները եղել են Նալբանդ-Վանաձոր հատվածում, օջախը կրկին համարվում է Սպիտակ քաղաքը, ինչը հուսադրող է այնքանով, որ նոր օջախ չէ և ցնցումները գնում է մարման: Մարզպետը հանձնարարեց ձևավորել աշխատանքային խմբեր Աշոցք և Ամասիա այցելելու և տեղում ուսումնասիրելու և համոզվելու, որ հատկապես դպրոցները և մանկապարտեզները գտնվում են նորմալ վիճակում և կարող են կազմակերպել անվտանգ աշխատանք: Աշոցքի դպրոցից ստացվել էր ահազանգ դպրոցի որոշ հատվածներում ծեփոնների թափվելու վերաբերյալ: Մինչև հանձնաժողովը կաշխատի և կտա մասնագիտական եզրակացություն, որոշվել է երկու օր դասապրոցեսը դպրոցում դադարեցնել:

*

*